Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումն է տեղի ունեցել

02.07.2021

 Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը, որը վարել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը:

 Քննարկմանը մասնակցել են Կոտայքի մարզպետարանի ոլորտը համակարգող ստորաբաժանումների մասնագետներ, Շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Մեղրաձոր ազդակիր համայնքների ներկայացուցիչներ, ծրագրի փորձագետներ:

 Ներկայացվել են ջրավազանային կառավարման պլանի առաջին լսումների արդյունքում կատարված աշխատանքները, քննարկվել առաջիկա անելիքները, ինչպես նաև առկա խնդիրներին առնչվող մի շարք հարցեր։
Նշենք, որ կառավարման պլանը մշակվել է Եվրոպական միության «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի շրջանակներում:

Ըստ պլանի նախատեսվում է

  • Հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները
  • Պահպանել մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսները
  • Բարելավել տարանջատված ջրային մարմինների որակական և քանակական կարգավիճակները
  • Կանխարգելել տարանջատված ջրային մարմինների հետագա վատթարացումը
  • Ջրային ռեսուրսների ոլորտում կայացման գործում աջակցել ջրային ռեսուրսների կառավարմամբ զբաղվող մարմիններին, քաղաքականության մշակողներին և հանրությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50