Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
29.06.2021
Մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների, մարզպետի խորհրդականների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, առաջիկա ծրագրերը, հընթացս հանդիպող խնդիրները:
Անդրադարձ է կատարվել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման, կառավարության սուբվենցիոն ծրագրերի իրականացման, մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող քննական գործընթացներին, ինչպես նաև առաջին դասարանցիների հայտագրմանը խոչընդոտող խնդիրներին:
Մարզպետին է ներկայացվել նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքները, մասնավորապես, գարնանացանի ընթացքը և ոռոգման շրջանով պայմանավորված խնդիրները:
Քննարկվել են բազմաթիվ այլ հարցեր, մարզպետի կողմից տրվել են նոր հանձնարարականներ: