Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը պարգևատրել է մարզային բուժհաստատությունների մի շարք աշխատակիցների
25.06.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Կոտայքի մարզպետարանի ենթակայությամբ գործող բժշկական հաստատությունների ավագ և միջին օղակների մի շարք աշխատակիցների և Բուժաշխատողի օրվա կապակցությամբ առողջապահության բնագավառում արդյունավետ մասնագիտական գործունեություն ծավալելու, ինչպես նաև աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ունեցած նշանակալի հաջողությունների ու ձեռքբերումների համար: պարգևատրել պատվոգրերով:
Հրազդանի բժշկական կենտրոնի ևս 5 աշխատակիցերի հանձնվել են ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված պատվոգրերը՝ մարտական գործողությունների ընթացքում վիրավորների բուժման գործընթացում ցուցաբերած մասնագիտական աջակցության համար:
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով առողջապահության համակարգի բոլոր ներկայացուցիչներին երկրի համար ծանր ժամանակահատվածում իրենց առաքելությանը հավատարիմ մնալու և մարդկային կյանքերի փրկության ու առողջության պահպանմանն ուղղված ահռելի ու նվիրական ծառայության համար՝մարզպետը խոստացել է իր լիազորությունների շրջանակում մշտապես ուշադրության կենտրոնում պահել առողջապահության ոլորտն ու համակարգի աշխատակիցներին: