Նորություններ
Լրահոս
Հայոց բանակ ճանապարհվեցին Աբովյանի տարածաշրջանի նորակոչիկները
23.06.2021
Հունիսի 21-ից հանրապետության տարածքում մեկնարկել է 2021 թվականի ամառային զորակոչը:
Աբովյանում զորակոչի մեկնարկը տրվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում:
Նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը, ով ընթերցել է մարզպետ Ահարոն Սահակյանի ուղերձը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը, Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր Բաղրամյանը, ուժային կառույցների ղեկավարներ:
Ներկաները ողջունեցին նորակոչիկներին, որից հետո տղաները օրհնություն ստացան եկեղեցում, հնչեց աղոթք և վերջիններս որպես նվեր ստացան նաև գրպանի աղոթագիրք:
Բարի ծառայություն ձեզ, տղանե՛ր: