Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ
21.06.2021
Սիրելի բուժաշխատողներ՝ բժիշկներ, բուժքույրեր, բուժակներ, մայրապետեր, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Այս օրը պատեհ առիթ է անդրադառնալու նաև առողջապահության համակարգի խնդիրներին, ձեռքբերումներին ու ծրագրերին, բայց ես միայն ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ եմ ուզում հայտնել ձեր նվիրումի և ձեր կոչմանը հավատարիմ մնալու համար:
Հաշվի առնելով համավարակի և պատերազմի ընթացքում ու այսօր էլ համավարակի դեմ շարունակվող պայքարին ուղղված ձեր ահռելի ու անխոնջ աշխատանքը, ձեր նվիրումն ու համբերատարությունը, երախտագիտության չափաբաժինն է՛լ ավելի է կրկնապատկվում:
Սիրելի՛ բուժաշխատողներ,
Շնորհակալություն ձեր առաքելության համար՝ ուղղված մարդկային կյանքերի փրկության և առողջության պահպանման:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Կոտայքի մարզի բոլոր բուժաշխատողներին, ինչպես նաև ռազմական բժիշկներին և սահմանամերձ բնակավայրերի մեր բուժաշխատողներին:
Շնորհակալ եմ մեր քաղաքացիների կյանքի ու առողջությանն ուղղված ձեր շուրջօրյա ծառայության պատշաճ իրականացման համար:
Առողջություն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին:
Լուսանկարներում մեր մարզի բուժաշխատողներն են: