Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի ուղերձը ամառային զորակոչի մեկնարկի առթիվ

21.06.2021

Մեկնարկում է 2021 թվականի ամառային զորակոչը:

Սիրելի՛ զորակոչիկներ,

Բնականաբար, անցյալ տարի թշնամու կողմից սանձազերծված պատերազմից հետո այս զորակոչը չէր կարող չտարբերվել նախորդներից, բայց վստահ եմ, որ յուրաքանչյուրդ Հայոց Բանակի շարքերը համալրելու եք մեկ կարևոր գիտակցումով՝ հայրենասիրությամբ ու հայ տղամարդուն վայել արժանապատվությամբ:

Տղե՛րք,

Այսօրվանից դուք փոխարինում եք ձեր ավագ ընկերներին, որոնք անցել են պատերազմի արհավիրքի միջով, այսօրվանից դուք եք ստանձնում մեր սահմանների պաշտպանությունն ու անվտանգությունը:

Համոզված եղեք, որ մեր պետությունը նաև ձեր հայրենասիրության շնորհիվ արագ ուղղելու է մեջքը և ձեզ ու մեզ բոլորիս ՀԶՈՐ հայրենիքում ապրելու, հայրենիքը շենացնելու հնարավորություն է տալու:

Եղբայրնե՛ր,

Ոչ մի իրավիճակում չկորցնեք զգոնությունը, աչալրջությունը, եղեք միմյանց նկատմամբ հոգատար՝ փորձությունները հաղթահարելով միասնական, ուս ուսի տված՝ որպես ՀԱՅՐԵՆԻՔԻ անվտանգության ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ամառային զորակոչի մեկնարկի առթիվ՝ մեր զորակոչիկներին, սպաներին մաղթելով ուժ, կորով, անփորձանք ու խաղաղ ծառայություն, իսկ մեր զորակոչիկների ծնողներին, ընկերներին ու հարազատներին՝ հպարտության զգացումի հետ միախառնված համբերություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40