Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի համայնքներում շինարարական եռուզեռ է
18.06.2021
Այս տարի, ըստ Չարենցավան համայնքի հաստատված բյուջեի, համատարած ասֆալտապատման աշխատանքներ պետք է իրականացվեին միայն գյուղական բնակավայրերում։ Ալափարսում և Արզականում ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Ասֆալտապատվել է Արզականի գերեզմանատան գլխավոր ճանապարհը։
Առինջ համայնքում շարունակվում են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները:
Բալահովիտում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ: Կապիտալ ասֆալտապատվել է 2-րդ փողոցի 2-րդ փակուղին, 3-րդ փողոցի 1-ին փակուղին, 1-ին թաղամասի 2-րդ, 4-րդ փողոցները:
Ակունքում ավարտվել են համայնքի գլխավոր ճանապարհների գծանշման աշխատանքները:
Արամուսում կատարվել են մի շարք տարածքների հարթեցման և բարեկարգման, սելավատարերի մաքրման, փողոցներում ոռոգման ցանցերի վերանորոգման, ջրահեռացման խողովակների փոփոխման աշխատանքներ, դպրոցի հարակից տարածքում տեղադրվել է արհեստական անհարթություն: