Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Միջոցառում Գառնիի գեղարվեստի դպրոցում՝ նվիրված հայտնի գեղանկարիչ Վալերի Գեղամյանի կյանքին ու գործունեությանը

17.06.2021

 Կոտայքի մարզպետարանի և Օդեսայի հայագիտական կենտրոնի համագործակցությամբ Գառնի համայնքի գեղարվեստի դպրոցում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված գառնեցի, Օդեսայում ապրած և ստեղծագործած հայտնի գեղանկարիչ Վալերի Գեղամյանի կյանքին ու գործունեությանը:

 Միջոցառմանը մասնակցում էին Կոտայքի մարզպետարանի, Օդեսայի հայագիտական կենտրոնի, Գառնիի համայնքապետարանի ներկայացուցիչներ, համայնքի ավագանու անդամներ, գեղարվեստի դպրոցի ուսուցիչներ:

 Վալերի Գեղամյանը ուսանել է Մեծն Մարտիրոս Սարյանի մոտ: Նա հանդիսանում է Օդեսայի գեղարվեստի ինստիտուտի գեղարվեստա-գրաֆիկական ֆակուլտետի հիմնադիրը և երկար տարիներ դասավանդել է գունանկար և գրաֆիկա:

 Միջոցառման ընթացքում ցուցադրվել է գեղանկարչին նվիրված ֆիլմ, որտեղ համակողմանիորեն ներկայացված էր նրա կյանքն ու գործունեությունը, գեղանկարչության ոլորտում ունեցած մեծ վաստակը:

 Միջոցառման շրջանակներում Օդեսայի հայագիտական կենտրոնի կողմից Գառնիի գեղարվեստի դպրոցին նվիրաբերվել է գեղանկարչի վրձնին պատկանող «Ուկրաինական պեյզաժ» գեղանկարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22