Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ
16.06.2021
Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի՝ 2020 թվականի ամառային զորակոչի արդյունքների ամփոփման և 2021 թվականի ամառային զորակոչի նախապատրաստման և անցկացման վերաբերյալ նիստ, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:
Նիստին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, գնդապետ Սուրեն Կարապետյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Էդիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր Բաղրամյանը, մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ:
Զեկուցելով օրակարգային հարցերը՝ Ա. Բաղրամյանն ընդգծել է, որ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների և որևէ լուրջ խնդիր չկա:
Քննարկելով օրակարգի հարցերը՝ մարզպետ Ահարոն Սահակյանը զորակոչի պատշաճ իրականացման տեսանկյունից կարևորել է բոլոր պատասխանատու կառույցների կողմից արհեստավարժ, համբերատար աշխատանքի իրականացման անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով հետպատերազմական շրջանով պայմանավորված խնդիրները և մեր քաղաքացիներից շատերի գերզգայուն վիճակը:
Նա նաև պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել հընթացս հանդիպող խնդիրների լուծմանը:
Քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր ևս: