Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ջրառատ համայնքում հիմքից կառուցվում է մոդուլային շենքով ամբողջովին նոր դպրոց

10.06.2021

 Կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում այս պահին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում լայն թափով ընթանում են մոդուլային շենքով ամբողջովին նոր դպրոցի կառուցման աշխատանքները:

 Նոր շենքը կառուցվում է գործող դպրոցի հարակից տարածքում:

 Այժմ կառավարության աջակցությամբ կառուցվում է մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային հանրակրթական դպրոց, որը ծառայելու է ոչ միայն որպես ուսումնական հաստատություն, այլև կատարելու է մշակութային տան գործառույթ:

 Ի դեպ, նույն ծրագրի շրջանակում մեր մարզի մեկ այլ համայնքում՝ Կաթնաղբյուրում ևս, կառուցվում է մոդուլային դպրոց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22