Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգ»-ի կապակցությամբ
04.06.2021
Սիրելի՛ շրջանավարտներ
Շնորհավորում եմ ձեր կյանքի ամենալուսավոր ու հիշարժան օրվա՝ «Վերջին զանգ»-ի կապակցությամբ:
Այսօր դուք նոր կյանք եք մտնում և հույսով եմ, որ ուսումնառության ընթացքում ձեր ստացած գիտելիքները հնարավորություն կտան նոր ճանապարհի շրջափուլում կատարել ճիշտ ընտրություն:
Սիրելինե՛րս,
Հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին ու արժեքներին, որպեսզի երբեք հուսախաբ չանեք ձեր ծնողներին, ուսուցիչներին և արժանապատվորեն հաղթահարեք ժամանակի բոլոր փորձությունները:
Հարգելի ՛ ուսուցիչներ, ծնողներ,
Շնորհավորում եմ նաև ձեզ՝ նվիրումի, հոգատարության ու համավարակով և պատերազմով պայմանավորված այս բարդ ժամանակաշրջանում ձեր անտրտունջ աշխատանքի ու ներդրած ջանքերի համար՝ ի նպաստ կրթական գործընթացի անընդհատության և մեր երեխաների կրթություն ստանալու իրավունքի իրացման:
Համոզված եմ, որ մեր աշակերտները ձեր փոխանցած գիտելիքներով ու փորձով դառնալու են պետության հզոր հենասյուները՝ շենացնելով ու ամրացնելով այն:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում տոնական բարձր տրամադրություն: