Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Արամուս համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Վարդանյանը

04.06.2021

Այսօր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին է ներկայացրել համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանին:

Նախօրեին Արամուս համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանի՝ 2021 թվականի հունիսի 3-ի դիմումը՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի՝ 2021 թվականի հունիսի 4-ի N 178-Ա որոշմամբ Տիգրան Գեղամյանը ազատվել է Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից, և համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Վարդանյանը՝ մինչև համայնքի նորընտիր ղեկավարի իր պարտականությունների ստանձնումը:

Շնորհակալություն հայտնելով Տիգրան Գեղամյանին բազմաթիվ ծրագրերի միջոցով համայնքի կայուն զարգացումն ապահովելու համար և շնորհավորելով համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանին՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել ինչպես համայնքում մեկնարկած, այնպես էլ առաջիկա ծրագրերի իրագործմանը:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22