Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդին
03.06.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը իր խորհրդական Հրաչյա Վարդանյանի հետ այսօր հյուրընկալվել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին և օրհնություն ստացել նրանից:
Հանդիպմանը ներկա էին նաև բանակի հոգևոր առաջնորդ Հայր Մովսեսը, փոխառաջնորդ Տեր Ենովք քահանան։
Մարզպետը և Սրբազանը քննարկել են պետության առջև ծառացած խնդիրները՝ դրանց լուծման ուղղությամբ կարևորելով մարզային իշխանությունների և եկեղեցու փոխգործակցությունն ու միասնական աշխատանքը: