Տպել
Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը
01.06.2021
Ի սրտե շնորհավորում եմ մեր երեխաներին իրենց տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Սիրելի՛ երեխաներ,
Մաղթում եմ, որ դուք խաղաղ երկնքի տակ ապրեք, վայելեք ձեր մանկությունը՝ զերծ ամեն տեսակ փորձանքներից ու փորձություններից:
Իսկ մեր՝ մեծերիս պարտքն է այնպես անել, որ դուք լինեք անհոգ, ապահով ու պաշտպանված:
Եվս մեկ անգամ շնորհավորւմ եմ, ցանկանում ուրախ, խաղաղ, երջանիկ մանկություն: