Նորություններ
Լրահոս
Կամարիսում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ
17.05.2021
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կամարիս համայնքում իրականացվում են ներհամայնքային ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ:
Այս պահին հողային հարթեցման աշխատանքներ են իրականացվում համայնքի 2-րդ փողոցում, 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում և 8-րդ փողոցում:
Ծրագրի շրջանակում պետություն-համայնք 50%/50% համաֆինանսավորմամբ կապիտալ հիմնանորոգվում է շուրջ 500 մետր ճանապարհահատված:
Աշխատանքները նախատեսված է ավարտել օգոստոսի 1-ին: