Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շրջայց է կատարել Չարենցավանի ԲԿ-ում
11.05.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շրջայց է կատարել Չարենցավանի բժշկական կենտրոնում, հանդիպել բժիշկների հետ, ծանոթացել կենտրոնում մատուցվող ծառայությունների որակին, կորոնավիրուսային համավարակի պայնաններում բուժկենտրոնի գործունեությանն ու համավարակի դեմ պատվաստումային գործընթացի ակտիվությանը:
Շրջայցի ընթացքում մարզպետին է ներկայացվել ուլտրաձայնային հետազոտման /սոնոգրաֆ/, ինչպես նաև թվային ռենտգեն ախտորոշման սարքերը, որոնք վերջին ամիսներին ՀՀ առողջապահության նախարարության կողմից նվիրատվությամբ հանձնվել է ԲԿ-ին:
Բուժկենտրոն այցի ընթացքում մարզպետը զրուցել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին: