Նորություններ
Լրահոս
Առողջապահության նախարարը եղել է Կոտայքի մարզում, մարզպետի ուղեկցությամբ այցելել Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններ
07.05.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր եղել է Կոտայքի մարզում:
Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններ:
Նախարարը և մարզպետը հանդիպել են բուժաշխատողներին, հետաքրքրվել կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների ընթացքով, անդրադարձել բնակչության կողմից բարձրացվող հարցերին:
Այնուհետև նախարարը մասնակցել է Կոտայքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, ներկայացրել առողջապահության նախարարության քաղաքականությունը պատվաստումային գործընթացի առումով, քննարկվել են նաև օրակարգային մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի առաջին տեղակալ Լենա Նունուշյանը, ՀՀ Ան վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը, ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անի Չիլինգարյանն ու մարզի բուժկենտրոնների ղեկավարները:
«Կորունավիրուսը հաղթահարելու և այս մահաբեր հիվանդության ընթացքը կանգնեցնելու միակ միջոցը պատվաստումն է։ Պատասխանատու վարք դրսևորելով՝ կկարողանանք երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից։ Սեփական օրինակ պետք է ծառայենք մեր քաղաքացիների համար»,- խոսելով համավարակի ներկայիս վիճակի ու վտանգների մասին՝ նշել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Մարզպետն էլ իր խոսքում նշել է, որ ինքն առաջիններից էր, ով պատվաստվել է համավարակի դեմ։
«Քաղաքացիների չպատվաստվելու միակ պատճառը վատ տեղեկացված լինելն է: Նրանց հետ պետք է տարվեն ամենօրյա աշխատանքներ, պետք է որպես քաղաքացի դրսևորենք բարձր պատասխանատվություն, որի արդյունքում բոլորս կանցնենք մեր բնականոն կյանքին»,- ասել է մարզպետը։