Նորություններ
Լրահոս
121 միլիոն դրամի ներդրում`Ջրվեժ համայնքում
03.05.2021
ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ջրվեժ միավորված համայնքը 34 միլիոն դրամ արժողությամբ երեք հատ աղբատար մեքենա է ստացել։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ։
Ջրվեժում սա առաջին ներդրումը չէ։ Նույն ծրագրով համայնքը ստացել է նաև 270 հատ երեք տեսակի աղբաման (58 հատը 360 լիտր, 66 հատը 606 լիտր և 146 հատը 770 լիտր տարողությամբ): Աղբամանների ձեռքբերման և մատակարարման համար ներդրվել է 19 միլիոն 156 հազար դրամ։
Ընդհանուր առմամբ` Ջրվեժում արդեն ներդրվել է 121 միլիոն 156 հազար դրամ։
Նշված ծրագրի շրջանակներում առաջիկայում համայնք կմատակարարվի նաև 40 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր։
ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայություն