Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի վոլեյբոլի մարզիչների և ուսուցիչների համար կանցկացվի մարզչական սեմինար
17.04.2021
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ապրիլի 23-ին «ՎՈԼԵՅԲՈԼԸ ԴՊՐՈՑՈՒՄ» զարգացման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզում գործող վոլեյբոլի մարզիչների և ուսուցիչների մասնակցությամբ անցկացնելու է մարզչական սեմինար։
Սեմինարն անցկացվելու է Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի նոր վերանորոգված մարզադահլիճում և լսարանում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել կազմակերպիչների հետ։
Նշենք, որ սեմինարի մասնակիցներին ՀՎՖ-ի կողմից կտրվեն հավաստագրեր: