Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ
16.04.2021
Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ ՀՀ ոստիկանության օրվա առիթով:
Ոստիկանի առաքելությունն է պահպանել ո՛չ միայն հասարակական կարգը, բացահայտել հանցագործությունները, այլև հոգատարություն և ուշադրություն դրսևորել քաղաքացիների նկատմամբ:
Ձեր մասնագիտական և որակական հատկանիշները նաև դրսևորեցիք, երբ երկրում պատերազմ էր, համավարակ: Շատ ոստիկաններ կռվեցին առաջնագծում՝ զոհելով իրենց կյանքը հանուն հայրենիքի, ինչի համար խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առաջ, դուք առաջամարտիկ եք նաև համավարակի դեմ պայքարում՝ կրկին չխնայելով ձեր ու ձեր մտերիմների առողջությունը:
Շնորհակալություն, սիրելի՛ ոստիկաններ:
Վերջին տարիներին մեծ են նաև ոստիկանությունում առկա բարեփոխումներն ու համակարգում ծառայողների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված պետական միջոցառումները, որոնք վստահաբար շարունակական են լինելու:
Սիրելի՛ ոստիկաններ,
մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում խաղաղություն, քաջառողջություն, ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին: