Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը շնորհավորել է եզդիական Նոր Տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ
14.04.2021
Կոտայքի մարզի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ եզդիական Նոր Տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Մենք մշտապես ապրել ենք իրար կողքի, միասին անցել փորձությունների միջով, ստեղծել և շենացրել մեր միասնական հայրենիքը, և վստահ եմ, որ ապագայում ևս ուս ուսի տված հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները:
Թող Նոր տարին ձեզ համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:
Շնորհավոր Չարշամա սարե սալե։