Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Եղվարդի Բուժական, Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Զովունի բնակավայրերում էր

13.04.2021

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում շինարարական ակտիվ եռուզեռ է, շարունակվում են իրականացվել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը:

 Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական, Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Զովունի բնակավայրեր կատարած այցերի շրջանակներում Կոտայքի մարզպետը հետևել է արվող շինարարական աշխատանքների ընթացքին:

 Արագյուղում վերակառուցվում է մշակույթի տունը, բարեկարգվում է բակային հատվածը: Արդեն այս տարի արագյուղցիները կունենան ժամանակակից և գեղեցիկ մշակութային կենտրոն: Ծրագրի իրականացման արդյունքում ճարտարապետական հարուստ լուծումներով կառուցված, սակայն երկար տարիներ բարձիթողի վիճակում հայտնված շենքը նոր շունչ կստանա և կծառայի իր նպատակին:

 Բուժականում ասֆալատապատվում է ներհամայնքային 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատված, որը տեղի բնակիչների համար երկար տարիների երազանք է եղել: Իրականացվում են նաև այդ ճանապարհահատվածի ջրահեռացման աշխատանքներ, կառուցվում են մայթեզրերը: Շինարարական աշխատանքները սկսվել էին դեռևս անցած տարի, պայմանավորված երկրում կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրությամբ՝ աշխատանքներն ընդհատվել էին:

Շինարարությունը կվերսկվի առաջիկա օրերին, ճանապարհը շահագործման կհանձնվի հուլիսին:

Կոտայքի մարզում #մանկապարտեզների նորոգումը սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է:

 Զորավանում 100 փոքրիկի համար կրկին Կառավարության աջակցությամբ ամբողջովին հիմնանորոգվել է երկհարկանի մանկապարտեզը: Երեխաների առօրյան գեղեցկացնելու և բարեկեցիկ միջավայր ստեղծելու նպատակով նորացվել է նաև մանկապարտեզի գույքը:

 Զովունիում էլ սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 2.5 կմ երկարությամբ կոյուղագիծ: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտին կհասցվեն սահմանված ժամկետում՝ հուլիսին: 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով էլ վարչական այս տարածքում կառուցվել է 1.5 կմ երկարությամբ խմելու ջրագիծ, որով ավելացվել է բնակիչներին հասնող ջրի ծավալն ու բարելավվել է ջրամատակարարման որակը:

Կառավարությունից սուբվենցիաներ ստանալու նպատակով Եղվարդ խոշորացված համայնքից ներկայացվել են ասֆալատապատման, լուսավորության ցանցի անցկացման, ոռոգման և խմելու ջրագծերի կառուցման ծրագրային հայտեր, որոնք դեռևս քննարկման փուլում են:

Մարզպետը համայնքներում հանդիպումներ է ունեցել նաև քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22