Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզից բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը միջազգային հուշամրցաշարի արծաթե մեդալակիր
07.04.2021
Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացել է բռնցքամարտի Նիկոլայ Մանգերի 15-րդ միջազգային հուշամրցաշարը, որում Հայաստանի 14 ներկայացուցիչները նվաճել են 10 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե:
Հուշամրցաշարում արծաթե մեդալ է նվաճել նաև Կոտայքի մարզի Զովունի համայնքից 52 կգ քաշային մարզիկ Կորյուն Սողոմոնյանը, որը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի:
Նա վնասվածքի պատճառով չի մասնակցել եզրափակիչ մենամարտին և բավարարվել է արծաթե մեդալով:
Շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում նորանոր հաղթանակներ սպասվող մրցաշարերում:
Լուսանկարը՝ Կորյուն Սողոմոնյանի էջից: