Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ
07.04.2021
Սիրելի՛ մայրեր,
Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Բոլոր ժամանակներում հայ մայրը եղել է ընտանիքի հենասյունը, երկրին ուժ ու ոգի տվողը: Դուք ուժեղ եք ու անկոտրում անգամ ամենատագնապալի ժամանակներում, շարունակում եք ամուր մնալ, եթե անգամ սրտում կսկիծ է ու վախ:
Առանձնահատուկ շնորհավորում ու խոնարհվում եմ այն մայրերի առաջ, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն ընկան հայրենիքի պաշտպանության համար մարտում: Ձեր սերն ու հոգատարությունն առ ընտանիք, հայրենիք անսահման է:
Շնորհակալ ենք ձեզ, մեր ամենասիրելիներ:
Ձեզ մաղթում եմ առողջություն, սեր ու երջանկություն: