Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Եղվարդում հետևել է քաղաքային զբոսայգու կառուցման աշխատանքներին
05.04.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավար Նորիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքի մարզադպրոցի հարևանությամբ կառուցվող քաղաքային զբոսայգու տարածք և հետևել իրականացվող աշխատանքներին:
Եղվարդ համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է, որ համայնքում երբևէ քաղաքային զբոսայգի չի եղել և հանգստյան գոտու կառուցումը միտված է աշխուժացնելու համայնքային կյանքը, լցնելու քաղաքացիների առօրյան:
Հանգստյան գոտու կառուցման աշխատանքները մեկնարկել են անցյալ տարի և այս պահին ընթացքի մեջ են:
Ծրագրի արդյունքում Եղվարդում կառուցվում է առաջին և ընդարձակ քաղաքային զբոսայգին՝ շատրվաններով, բեմահարթակով, փոքրիկների համար նախատեսված լողավազանով, խաղահրապարակով և այլն:
Աշխատանքների կեսից ավելի արված է:Առաջիկայում տարածքը սալիկապատվելու, կանաչապատվելու և բարեկարգվելու է: Այգու շահագործումը նախատեսված է հուլիսին: