Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հյուրընկալ համայնքների կարողությունների հզորացումը՝ որպես Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցության կարևոր խթան

02.04.2021

 Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչության աշխատակիցները՝ իրավաբանական բաժնի ղեկավար Ումար Յախյաևը, ծրագրերի բաժնի ղեկավար Ալմազ Բուրկուտովը, իրավաբանական բաժնի օգնական, համայնքային հարցերով պատասխանատու Կարեն Խաչատրյանը, արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը և իրավաբանական բաժնի աշխատակից Աստղիկ Ղևոնդյանը հյուրընկալվել էին Կոտայքի մարզպետարանում:

 Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անի Չիլինգարյանը և վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Էվիտա Ռաֆայելյանը:

 Այցի նպատակը վերջին պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված ու մարզում վերաբնակեցված քաղաքացիների հումանիտար աջակցության տրամադրման հասցեականությունը ուսումնասիրելը, մարզի և, մասնավորապես, հյուրընկալ համայնքների կարողությունները գնահատելը, նրանց աջակցելը և հետագա երկարաժամկետ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի հաջորդականությունը, ուղիները քննարկելն էր:

 ՄԱԿ ՓԳՀ կառույցի ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե հիմնականում որտեղ ու ինչ պայմաններում են բնակվում Արցախից տեղահանված քաղաքացիները, ինչ կարիքներ ունեն և հյուրընկալ համայնքների բեռը թեթևացնելու նպատակով ինչ ծրագրերով պետք է աջակցել վերջիններիս:

 Քննարկվել են մարզպետարանի հետ համատեղ աշխատանքների կազմակերպումը, հնչել են առաջարկներ, առանձնացվել են առաջնահերթություններ՝ կացարանների հզորացում, կենսաապահով միջոցների ստեղծում (աշխատանքի հնարավորություն), երեխաների կրթության և զարգացման բավարար պայմանների ապահովում:

-----------------------------------------------------------------------------

Capacity building to host communities crucial to ensure continuous support
to the displaced families from Nagorno-Karabakh (NK)

On 30 March 2021, the UNHCR Armenia team of the Snr. Protection Officer, Umar  Yakhyaev, the Snr. Programme Officer, Almaz Burkutov, the External Relations Associate, Anahit Hayrapetyan, the Snr. Community-Based Protection Assistant, Karen Khachatryan, and Protection Assistant, Astghik Ghevondyan, were welcomed in Kotayk Marzpetaran. They had a meeting with the General Secretary of Kotayk Marzpetaran, Levon Petrosyan, the Head of Health and Social Protection Dpt., Ms. Ani Chilingaryan and the Head of the Social Protection Unit of the Dpt., Ms. Evita Rafayelyan.

 The visit was aimed to assess the displacement situation in Kotayk region, discuss possible avenues for more targeted humanitarian assistance projects benefitting the families in refugee-like situation from NK. The meeting was particularly focused on the assessment of the capacity and coping mechanism of the host community with consideration of continuous humanitarian assistance and longer-term projects targeting displaced families from NK. The parties thereby discussed the need for capacity building and concrete support to the regional administration enabling them to address the displaced families’ growing needs and urgent issues in a more effective and efficient manner.

 During their visit to Kotayk, the UNHCR colleagues acquired information about the current state of the displaced families, where and in what conditions they lived, and what their priority needs were. To encourage and help the host community in burden sharing, the parties searched avenues for realisation of various projects benefitting and capacitating the host community Kotayk.

 The parties also brainstormed on future cooperation aspects and joint initiatives with focus on durable shelter solutions, employment and livelihood projects, provision of favourable conditions for children’s education and development.



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40