Նորություններ
Լրահոս
Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտ Սևադա Ներսիսյանը նվաճել է քիմիայի միջազգային օլիմպիադաների մասնակցության ուղեգրեր
30.03.2021
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 13 ավագ դպրոցի 12-րդ դասարանի (բնագիտական հոսք) 18 ամյա աշակերտ Սևադա Ներսիսյանը հաղթահարել է քիմիայի առարկայական օլիմպիադայի տարածքային, մարզային, հանրապետական փուլերը, ապա հաղթահարել նաև միջազգային օլիմպիադայի ընտրական փուլը և անցել միջազգային փուլ։
Նա կներկայացնի Հայաստանը միջազգային երկու օլիմպիադաներում՝ Մենդելեևյան օլիմպիադա և Քիմիայի միջազգային օլիմպիադա, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք Սևադային և հաջողություններ մաղթում սպասվող կարևոր ստուգատեսում: