Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
27.03.2021
Այսօր Թատրոնի միջազգային օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ թատերական աշխարհի բոլոր գործիչներին՝ սկսած դերասաններից, ռեժիսոր-բեմադրողներից մինչև կուլիսներում և տոմսարկղերում աշխատողներից․ դուք բոլորդ եք մեզ համար ստեղծում թատրոնը։
Կոտայքի մարզում թատերական կյանքում աշխույժ անցուդարձ է։ Ներկայացումների և լեփ-լեցուն դահլիճների պակաս չկա Հրազդանի և Աբովյանի դրամատիկական թատրոններում, Չարենցավանում և Հրազդանում գործող տիկնիկային թատրոններում, պարբերաբար բեմադրություններ են լինում նաև տարբեր համայնքների մշակութային տներում։
Ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ թատրոնն ապահովում է մեր կյանքի մշակութային ռիթմը, և մենք պետք է գործի դնենք մեր ներուժը համայնքներում մշակութային կյանքն առավել զարգացնելու համար։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ։
Որպես թատերասեր՝ շնորհակալություն եմ ձեզ հայտնում մեր գերհոգնած աշխատանքային երեկոները գունավորելու համար: