Նորություններ
Լրահոս
Քաղաքացիների հերթական ընդունելությունը Կոտայքի մարզպետարանում
26.03.2021
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Նախապես հերթագրված շուրջ 20 քաղաքացիներին ընդունել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
Քաղաքացիները դիմել են առողջապահական, սոցիալական, հողաշինական, կրթական, իրավական ոլորտներին վերաբերող հարցերով, ինչպես նաև զբաղվածության խնդիրներով:
Կոտայքի մարզպետի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասանագետների կողմից որոշ հարցերի տեղում առարկայական լուծումներ են տրվել, մի շարք խնդիրների վերաբերյալ տրվել են մանրամասն պարզաբանումներ: