Նորություններ
Լրահոս
Պետական մարմինների աշխատակիցների միջև անց է կացվում հրաձգության հանրապետական մրցույթ
24.03.2021
Պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մասնակցում է մարտի 22-ից մեկնարկած հրաձգության հանրապետական մրցույթին:
Մրցույթին մասնակցել է նաև Կոտայքի մարզպետարանի 6 աշխատակիցներից կազմված թիմը (3 կին և 3 տղամարդ):
Նրանցից բարձր միավորներ են գրանցել Հայկ Մովսիսյանը (30 միավոր) և Մարի Հովակիմյանը (22 միավոր):
Նշենք, որ հրաձգության հանրապետական մրցույթին մասնակցում են նաև մարզի Հրազդանի, Աբովյանի և Չարենցավանի համայնքապետարանների աշխատակիցներից կազմված թիմերը:
Մրցույթը կամփոփվի մարտի 25-ին: