Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն այցելել է Թումո կենտրոն
15.03.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Երևանում այցելել է Թումո՝ տեղում ծանոթանալու ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, դասընթացներին, խմբակներին և այն ամենին, ինչն առաջիկայում ստեղծվելու է Կոտայքի մարզում։
Տեղեկացնում ենք, որ Կոտայքում «Թումո» կենտրոնները բացվելու են Հրազդանում և Աբովյանում, իսկ «Թումո» տուփերը, որոնք կենտրոնի ավելի փոքր տարբերակներն են, և որտեղ երեխաները ստանալու են նախնական գիտելիքներ, գործելու են մարզի այլ համայնքներում։ Այս պահին դեռևս քննարկվում է դրանց տեղակայման վայրերը։