Նորություններ
Լրահոս
Մեսրոպ Մեսրոպյյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդին
15.03.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր տեղակալ Վասակ Վարդանյանի հետ հյուրընկալվել էին Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին:
Սրբազանի հետ մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ երկուստեք շեշտելով երկրի համար բարդ ժամանակներում հանրության միասնականությունն ու ամենօրյա քրտնաջան աշխատանքի կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզում եկեղեցիների պահպանմանն առնչվող հարցեր: