Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով
08.03.2021
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, մեր ամենագեղեցիկներ,
շնորհավորում եմ գարնան ամենապայծառ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առիթով:
Աներևակայելի ներուժ ունեցող մարդիկ են կանայք, անհասկանալի ձևով հասցնում են ամեն ինչ ճիշտ ժամանակին. հոգ են տանում ընտանիքի մասին, հաջողություններ են գրանցում աշխատանքում, ուսման մեջ և այս ամենին զուգահեռ շարունակում են մնալ խնամված և գեղեցիկ:
Դժվար է պատկերացնել մեր երկրի զարգացումն առանց հայ կնոջ դերակատարության: Շատ բնագավառներում ձեր փորձն ու ներուժն անգնահատելի է:
Սիրելի՛ կանայք,
մաղթում եմ ձեզ անսահման երջանկություն, ընտանեկան ջերմություն, հաջողություններ, լիքը սեր, թող ձեր աչքերը միայն ուրախությամբ լցված լինեն: