Նորություններ
Լրահոս
Քաղաքացիների հերթական ընդունելությունը Կոտայքի մարզպետարանում
01.03.2021
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Նախապես հերթագրված 16 քաղաքացու ընդունել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
Քաղաքացիները դիմել են սոցիալական, կրթական ոլորտներին առնչվող հարցերով, ինչպես նաև զբաղվածության խնդիրներով:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ ինչպես մարզպետի, այնպես էլ ընդունելությանը ներկա մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների կողմից տրվել են մանրամասն պարզաբանումներ: