Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Եղվարդ համայնքում

25.02.2021

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ Եղվարդ խոշորացված համայնքում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել են համայնքում իրականացված և առաջիկայում նախատեսված աշխատանքները:

 Խորհրդակցությանը ներկա են եղել Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, համայնքի վարչական շրջանների ղեկավարներն ու պաշտոնատար այլ անձինք:

 Համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի ներկայացմամբ՝ անցած տարի համայնքում իրականացվել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ ընդհանուր 1 միլիարդ 147 միլիոն դրամ արժողությամբ:

 Ծրագրերից մեկը՝ Եղվարդ քաղաքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատումն ավարտված է, սուբվենցիոն մյուս 4 ծրագրերի՝ Զովունու կոյուղու կոլեկտրի կառուցման, Արագյուղի մշակույթի տան վերանորոգման, Բուժականի կենտրոնական փողոցի ասֆալտապատման, Եղվարդում հանգստի գոտու կառուցման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։

 Պայմանավորված մի քանի հանգամանքներով՝ դրանց ավարտման ժամկետները տեղափոխվել էին այս տարի:

 Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հորդորել է խիստ հետևել աշխատանքների ընթացքին, որպեսզի դրանք իրականացվեն պատշաճ և սահմանված ժամկետներում:

 Համայնքի կողմից ընթացիկ տարում ևս 5 սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացվել:

 Համայնքապետի խոսքով՝ քաղաքը մեծամասամբ ապահովված է գիշերային լուսավորությամբ, այս տարվա սուբվենցիոն ծրագրերից մեկով նույնպես նախատեսվում է լուսավորության համակարգի անցկացում, ինչի արդյունքում քաղաքն ամբողջությամբ կլուսավորվի:

 Հանդիպմանը քննարկվել են նաև կրթությանը, համայնքում մշակութային և սպորտային կյանքի զարգացմանը, ինչպես նաև տրանսպորտի, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների առկա վիճակին և այլ խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

 Ներկայացվել են այս և մյուս ոլորտներում առկա բացերն ու նշվել դրանց լուծմանն ուղղված քայլերը:

 Մարզպետն ընդգծել է միասնական աշխատանքի կարևորությունը, որի շնորհիվ զարգանալու է համայնքն ու բարձրանալու է քաղաքացու կյանքի որակը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 10:06:01