Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն այցելել է Կառավարության աջակցությամբ հիմնանորոգված Եղվարդի թիվ 2 մանկապարտեզ
25.02.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Եղվարդ քաղաքի թիվ 2 մանկապարտեզ, որը հիմնանորոգվել և արդեն իսկ ամբողջությամբ կահավորվել է Կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ:
Մանկապարտեզը նախատեսված է 10-12 խմբերի համար՝ շուրջ 220 երեխա:
Տեղեկացնենք, որ այս կրթօջախը չի գործում՝ պայմանավորված բացառապես կորոնավիրուսային համավարակով, և այն իր իրական տերերին՝ երեխաներին, կհանձնվի առաջիկա ամիսների ընթացքում:
Ընթացիկ տարում էլ համայնքներից մանկապարտեզներ կառուցելու, վերակառուցելու և նորոգելու սուբվենցիոն մի շարք ծրագրային հայտեր են ներկայացվել: