Նորություններ
Լրահոս
Գրքի տոնը Բյուրեղավան համայնքի հիմնական դպրոցում
19.02.2021
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
2008 թվականից փետրվարի 19-ը Հայաստանում ավանդաբար նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր:
Օրվա շրջանակներում Կոտայքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը ՀԳՄԿ մարզային բաժանմունքի նախագահ, գրող Հակոբ Հարությունի հետ այցելել են Բյուրեղավան համայնքի հիմնական դպրոց և իրանահայ բանաստեղծուհի Շողիկ Սահակեան-Մինասեանի «Օրերի կանչը» բանաստեղծությունների ժողովածուները նվիրել դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին:
Դպրոցն իր հերթին կազմակերպել էր փոքրիկ դաս-միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծին:
Միջոցառմանը ներկա է եղել նաև Բյուրեղավան համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Եղյանը:
Կազմակերպված դասի ընթացքում հյուրեըը շփվել են աշակերտների հետ, խոսել գրքի կարևորությունից:
Բանաստեղծ Հակոբ Հարությունը ևս աշակերտներին և ուսուցիչներին նվիրել է իր հեղինակած «Կապույտ հազ» գիրքը: