Նորություններ
Լրահոս
Պարտադիր զինվորական ծառայության են մեկնել Հրազդանի տարածաշրջանի զորակոչիկները
17.02.2021
ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ու Հրազդան քաղաքային համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն այսօր ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Հրազդանի բաժանմունքի բակից պարտադիր զինվորական ծառայության են ճանապարհել Հրազդանի տարածաշրջանի զորակոչիկներին:
Մարզպետն ու քաղաքապետը տղաներին մաղթել են անփորձանք ու խաղաղ ծառայություն:
Նորակոչիկներին իր օրհնությունն է ուղղել Հրազդանի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա Համազասպ Գրիգորյանը և նրանց նվիրել խորհրդանշական գրքեր:
Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին: