Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ողջաբերդի սողանքային գոտու խնդիրը՝ հրատապ լուծման անհրաժեշտություն. Կոտայքի մարզպետը Ողջաբերդում էր

16.02.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի, իր խորհրդական Սևակ Տիգրանյանի, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Ողջաբերդ համայնքում, որտեղ, ինչպես հայտնի է, տարիների ընթացքում ձևավորված ցավալի խնդիր կա. սողանքային գոտու հետևանքով շենք-շինությունների վթարայնություն և ըստ այդմ՝ պետության կողմից առավել ռիսկային վիճակում գտնվող ընտանիքների փոխհատուցման անհրաժեշտություն:

 Հաշվի առնելով նաև վերջին շրջանում մեր հանրապետությունում գրանցված երկրաշարժերը՝ Ողջաբերդի սողանքային գոտու այս լրջագույն խնդիրը հրատապ և վերջնական հանգուցալուծման անհրաժեշտություն է դառնում:

 Խնդրի լուծման ուղղությամբ ավելի վաղ Կոտայքի մարզպետարանը փաթեթ էր ներկայացրել Կառավարություն. կա նախագիծ:

 Բնակիչների հետ հանդիպմանը Կոտայքի մարզպետը տեղեկացրել է, որ Կառավարությունը կրկին շրջանառության մեջ է դրել սողանքային գոտու բնակիչներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու հարցը՝ բնակարանի ձեռքբերման վկայագիր տրամադրելու եղանակով։

 Ողջամիտ ժամկետներում Կառավարությունում ծրագիրը քննարկման կդրվի, համաձայն որի՝ փուլային տարբերակով նախ 5-6-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 14 ընտանիքներ կստանան բնակարանների ձեռքբերման վկայագրեր, ապա մյուսները՝ ըստ վթարայնության աստիճանի:

 Ողջաբերդցիները ներկայացրին հարցի լուծման իրենց տարբերակներն ու առաջարկությունները, որոնք Կոտայքի մարզպետի կողմից կներկայացվեն համապատասխան գերատեսչությունների լրացուցիչ քննարկմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40