Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Գառնի և Գողթ համայնքներում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

16.02.2021

 Հերթական աշխատանքային այցով ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը եղել է մարզի Գառնի և Գողթ համայնքներում:

 Այցի առաջին կանգառը Գառնիում էր, որտեղ համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի ուղեկցությամբ Մեսրոպ Մեսրոպյանը նախ այցելել է Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել՝ ի հիշատակ զոհված հերոսների, ապա շրջել կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքում իրականացվող աշխատանքների շին.հրապարակներում, ծանոթացել ծրագրերի ընթացքին:

 Համայնքի երաժշտական դպրոցի տարածքը սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ վերակառուցվում է: Գառնիում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով բարեկարգվում է Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքը:

 Ծանոթանալով կատարված աշխատանքների ծավալներին՝ մարզպետը հորդորել է բոլոր ծրագրերն իրականացնել բարեխղճորեն և սահմանված նորմերին, չափորոշիչներին ու ժամկետներին համապատասխան՝ բացառելով անորակ որևէ աշխատանք:

 Մեսրոպ Մեսրոպյանը այցելել է նաև Գառնի համայնքից «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհահատված, որը հիմնանորոգվում է Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման այս ծրագրով հուշարձանի տարածքում իրականացվում է նաև գիշերային լուսավորության անցկացում և նստարանների տեղադրում:

Գողթ համայնքում էլ մարզպետը ծանոթացել է կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գողթի մանկապարտեզի երկհարկանի շինության կառուցման աշխատանքներին:

 Այստեղ ևս մարզպետն ընդգծել է որակյալ և անհրաժեշտ նորմերին համապատասխան աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Գողթ կատարած այցի շրջանակներում Մեսրոպ Մեսրոպյանը եղել է նաև «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացին:

 Ընկերությունը զբաղվում է ֆրանսիական և հոլանդական վարդերի ջերմոցային արտադրությամբ. 22 հա ջերմոցային տարածքին կից ընկերությունը կառուցում է նոր ջերմոց՝ 16 հա: Ընկերության տնօրեն Մարկոս Ղարիբյանի ներկայացմամբ՝ ջերմոցում 300 աշխատակից ունեն, նորի գործարկումով նախատեսում են բացել ևս 300 աշխատատեղ։ Նոր ջերմոցը կբացվի արդեն սեպտեմբերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40