Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Աբովյան քաղաք

12.02.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է մարզի Աբովյան քաղաքում՝ կատարված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով:

 Քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

 Ողջունելով ներկաներին՝ մարզպետն ընդգծել է նմանօրինակ հանդիպում-քննարկումների հաճախականության կարևորությունն ու մարզպետարան-համայնք սերտ համագործակցությունը, որի արդյունքում վեր կհանվեն համայնքային խնդիրներն ու կքննարկվեն դրանց լուծմանն ուղղված քայլերը:

 Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին՝ քաղաքապետ Վահագն Գևորգյանը նշել է, որ վերջին տարիներին քաղաքային համայնքի բյուջե մուտքերն ավելացվել են:

 Ըստ քաղաքապետի՝ 2020 թվականի ընթացքում համայնքում իրականացվել են մոտ 400 մլն ՀՀ դրամի կապիտալ շինարարական աշխատանքներ:

 Նշվել է, որ տարբեր ծրագրերով Աբովյանում նախորդ տարի իրականացվել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, այգիների, խաղահրապարակների, պուրակների բարեկարգման, լուսավորության համակարգի անցկացման, մանկապարտեզի գույքի ձեռքբերման և այլ աշխատանքներ:
Քաղաքն ամբողջությամբ անցում է կատարել գիշերային լուսավորության՝ LED լուսատուներով:

 Ներկայացնելով 2021 թվականին նախատեսվող աշխատանքները՝ քաղաքապետը նշել է, որ ծրագրվում է մոտ 800 միլիոն ՀՀ դրամի կապիտալ շինարարական աշխատանքներ:

 Համայնքի կողմից սուբվենցիոն 3 ծրագրային հայտ է ներկայացվել կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:

Համայնքապետի խոսքով՝ քաղաքային համայնքում ակտիվ է նաև մշակութային, սպորտային կյանքը:

 Այս համատեքստում մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծել է, որ մշակույթի տները, երաժշտական դպրոցները պետք է գործեն որպես կրթօջախներ, այլ ոչ թե երեխաների համար ծառայեն որպես ժամանացի վայրեր:

 Քննարկվել են նաև կրթությանը, համայնքային կյանքի զարգացմանն ու այլ ոլորտներին առնչվող հարցեր:

 Մարզպետն այցելել է նաև քաղաքապետարանում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակ, ծանոթացել աշխատանքների ծավալին և մատուցվող ծառայություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40