Նորություններ
Լրահոս
Ակունքին հատկացվել է հերթական տեխնիկական միջոցը
11.02.2021
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի» շրջանակներում Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքին հատկացվել է հերթական տեխնիկական միջոցը՝ ամենագնաց կիսաբեռնատար տեխօգնության ավտոմեքենան, որի լրակազմի մեջ են մտնում էլեկտրագեներատոր և պլաստիկի զոդիչ:
Ավտոմեքենան հարմար է դաշտային պայմաններում աշխատելու, տարատեսակ վթարներ վերացնելու, խողովակներ զոդելու և այլ աշխատանքներ իրականացնելու համար: