Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էր

10.02.2021

 ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է Չարենցավան խոշորացված համայնքում՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով:

 Քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալդյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, համայնքի վարչական ղեկավարները, մարզպետարանի և քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

 Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը նշել է, որ համայնքներ նմանօրինակ շրջայցերը կրելու են շարունակական բնույթ:

 «Պետք է համատեղ ու պարբերական աշխատանքի շնորհիվ վեր հանենք համայնքներում առկա խնդիրները, միասին լուծում տանք դրանց: Քաղաքացիների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ քայլերը պետք է մշտական լինեն»,- ասել է մարզպետը:

 Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը ներկայացրել է, որ համայնքում 2020 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացվել է բակային ասֆալտապատում՝ շուրջ 13.500քմ, համայնքային բյուջեով և տարբեր ծրագրերով իրականացվել են նաև Չարենցավան քաղաքի փողոցների և բակերի ջրահեռացման թվող 120 դիտահորերի կափարիչների կարգավորման, Չարենցավան քաղաքի «Լուսաբաց» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի պատուհանների փոխարինման, կենտրոնական փողոցների ասֆալտապատ ծածկույթի փոսային նորոգման, Արզական գյուղի մշակույթի տան արտաքին գազատարի կառուցման, Ալափարս և Արզական բնակավայրերում ասֆալտբետոնե ծածկի նորոգման, Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցում գազատարի ձևափոխման աշխատանքներ, ինչպես նաև՝ դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, տանիքների նորոգում, տեսախցիկների տեղադրում:

 2021 թվականին համայնքից ստացվել է սուբվենցիոն մեկ ծրագրային հայտ: Ըստ համայնքապետի՝ Չարենցավան քաղաքն ամբողջությամբ լուսավորված է, առաջնահերթ է նաև գյուղական համայնքների երկրորդական փողոցների լուսավորության հարցը: Տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ համայնքում արևային պանելներ կտեղադրվեն համայնքային բոլոր վարչական շենքերի տանիքներին: Այս համատեքստում մարզպետը շեշտել է կատարվող աշխատանքների վերաբերյալ համայնքապետարանի խիստ վերահսկողության անհրաժեշտությունը:

 Քննարկվել են նաև համայնքում շինարարության, կրթության, մշակութային և այլ ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր:

 Խորհրդակցությունից հետո մարզպետը շրջել է Չարենցավան քաղաքում գործող «Արա Մանուկյանի» անվան մանկապատանեկան մարզադպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին: Ներկայացվել է, որ մարզադպրոց է հաճախում 360 աշակերտ, գործում են ըմբշամարտի, ձյուդոյի, սամբոյի, ֆուտբոլի, բասկետբոլի և շախմատի խմբակներ: Մարզադպրոցում գործում է նաև «Վան» ֆուտբոլային ակումբը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:37:01