Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

7,4 կմ ճանապարհահատված և երեք կամուրջ կհիմնանորոգվի Կոտայքի մարզում

08.02.2021

ՀՀ Կոտայքի մարզում 2021 թվականի պետական բյուջեով նախնական նախատեսված է հանրապետական նշանակության շուրջ 7,4 կմ ճանապարհահատվածի և երեք կամուրջների հիմնանորոգում՝ շուրջ 974.000.000 դրամ արժողությամբ, մասնավորապես՝

  • Երևան-Սևան մայրուղուց դեպի Աբովյան քաղաքի մուտքը տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1,4 կմ հատվածի հիմնանորոգում՝ 154.000.000 դրամ նախնական արժեքով
  • Հանրապետական նշանակության Երևան-Գառնի ավտոճանապարհի 6 կմ հատվածի հիմնանորոգում՝ 660.000.000 դրամ նախնական արժեքով
  • Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 14+796 հատվածում գտնվող կամրջի վերանորոգում՝ 30.000.000 դրամ նախնական արժեքով
  • Կարենիս-Չարենցավան-Ֆանտան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Չարենցավան-Ֆանտան հատվածում գտնվող (Երևան-Սևան երկաթգծի և Հրազդանի ջրանցքի վրայով անցնող) կամրջի հիմնանորոգում՝ 30.000.000 դրամ նախնական արժեքով
  • Նոր Գեղի - Եղվարդ տրանսպորտային հանգույց - /Մ-1/ ավտոճանապարհի (Հրազդան գետի վրայով անցնող) կամրջի վերանորոգում՝ 100.000.000 դրամ նախնական արժեքով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:10