Նորություններ
Լրահոս
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նախատեսում է սկսել Աբովյանի քաղաքային մարզադաշտի շինարարությունը
05.02.2021
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նախատեսում է սկսել Աբովյանի քաղաքային մարզադաշտի շինարարությունը:
Մարզադաշտի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է. շուտով շինարարական աշխատանքները կմեկնարկեն:
Ծրագրի շրջանակներում տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները, բարեկարգվելու են հարակից տարածքները, կառուցվելու է մարզումային փոքր խաղադաշտ:
Ըստ նոր նախագծի՝ արևելյան տրիբունան կունենա ծածկ։ Հետագայում նախատեսվում է նաև անցկացնել լուսավորություն:
Շահագործման հանձնվելուց հետո մարզադաշտը կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգին:
Դա նշանակում է, որ այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես Հայաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ միջազգային հանդիպումներ, մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների և Եվրոպա լիգայի որակավորման փուլի (մինչև երկրորդ փուլի), Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ: