Նորություններ
Լրահոս
Մեկնարկում են տարեցների հանրապետական խաղերը:
03.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն, տարեց բնակչության առողջության ամրապնդման, ակտիվ հանգստի կազմակերպման, առողջ կենսակերպի գաղափարների տարածման նպատակով 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվելու են տարեցների հանրապետական խաղերը՝ նարդի (կարճ), շախմատ, շաշկի, բասկետբոլ (գնդակի նետում զամբյուղ) և դարթս մարզաձևերից:
Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր տարեցները:
Խաղերի 1-ին փուլը անց է կացվելու մարզի համայնքներում 2021 թվականի հուլիսին, իսկ եզրափակիչ փուլի մրցումները անց են կացվելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ծաղկաձորում:
Մարզի թիմում ընդգրկված մասնակիցների կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները:
Մրցանակակիրների համար սահմանված են դրամական պարգևներ:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել համայնքապետարաններ կամ գրել մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի՝ kotayk-mshakuyt-sport@mail.ru էլեկտրոնային հասցեին: