Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բյուրեղավանի Ջրաբեր բնակավայրում անց է կացվել 3,5 կմ երկարության խմելու ջրի նոր ջրագիծ

02.02.2021

  Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր բնակավայրում ավարտվել է ՀՀ Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման աշխատանքների առաջին փուլը։

 Գյուղի համար կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի աշխատանքները մեկնարկել են դեռևս անցյալ տարի աշնանը: Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցը բավականին հնամաշ էր և արդիականացման խիստ կարիք ուներ։

 Ծրագրի շրջանակում համայնքում նախատեսված էր անցկացնել խմելու ջրի նոր ջրագիծ և իրականացնել ներքին ցանցի ամբողջական արդիականացման աշխատանքներ։

 Այս փուլում արդեն իսկ անց է կացվել շուրջ 3,5 կմ խմելու ջրի նոր ջրագիծ:

 Ծրագրի պայմանագրային արժեքն ավելի քան 71 մլն դրամ է, որից 55 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 45%-ը՝ համայնքի ներդրումը։

 Շինաշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ ծախսեր, որն էլ ֆինանսավորվել է համայնքի բյուջեի կողմից (շուրջ 24 մլն դրամ)։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16