Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ուղերձը Բանակի օրվա առիթով

28.01.2021

 Բանակի օրն այս տարի նշում ենք կիսադատարկ սրտով: 44 օր տևած պատերազմից հետո ունեցանք ծանր կորուստներ։ Խոնարհումս իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին:

 Հայոց բանակը հայ զինվորն է, սպաները, հրամանատարները, գեներալները, զինվորական կանայք, ազատամարտիկները, ովքեր անքուն բազմաթիվ գիշերներ են անցկացնում խրամատում՝ զենքը ձեռքին, ովքեր այսօր էլ իրենց կյանքը չեն խնայի՝ հանուն մեզ, հանուն մեր Հայաստանի:

 Ուզում եմ առաջնորդվենք հետևյալ գաղափարով՝ հայ զինվորը պարտված չէ, մենք գլխիկոր ապրելու, պարտվողի հոգեբանություն ունենալու իրավունք չունենք:
Մենք պարտք ունենք մեր հերոս տղաների առաջ։ Եվ ուրեմն՝ հանուն նրանց, հանուն մեր երկրի, մեր երեխաների վաղվա ապագայի պարտավոր ենք ապրել ու ապրեցնել: Ուժեղները չեն հանձնվում, անկախ իրողությունից՝ պայքարում են, պայքարում մինչև վերջ:

Ուժ ու կորով եմ մաղթում մեր զինվորներին, սպաներին ու գեներալներին: Համոզված եմ՝ մեր բանակն այսուհետ միայն հաղթանակներ է տոնելու։

Կեցցե՛ հայ զինվորը։
Կեցցե՛ Հայոց բանակը։
Փա՛ռք մեր հերոսներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16