Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդական Կարեն Անդրոյանին և տեսչական մարմնի նեկայացուցիչներին
27.01.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդական Կարեն Անդրոյանին և տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետ Մկրտիչ Վանոյանին:
Մարզպետը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է մարզում առկա խնդիրները, որոնք են՝ անմխիթար վիճակում գտնվող աղբավայրեր, կոյուղիների վերանորոգում և կոյուղաջրերի դուրսբերում, հանքերի, գործարանների աշխատանքի հետևանքով օդի աղտոտվածություն և այլն:
Կողմերը ներկայացրել են խնդիրների լուծման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, կարևորել համատեղ և ամենօրյա աշխատանքի միջոցով դրանց վերացմանն ուղղված քայլերի իրականացումը:
Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շեշտել է՝ մարզում առկա են ոլորտային բացեր, պետք է հնարավորինս խստապահանջ լինել, ցանկացած գործարան, ֆերմա, ընկերություն պետք է գործի բացառապես օրենքին համապատասխան, շրջակա միջավայրին վնասը պետք է հասցնել մինիմալի: