Նորություններ
Լրահոս
Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթում հաղթող չի ճանաչվել. պարզաբանում
26.01.2021
Կոտայքի մարզպետարանում այսօր կայացել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը։
Մրցույթին մասնակցել է 7 անձ։ Տեղեկացնում ենք, որ մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի երեք փուլերը։
Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե մրցույթի մասնակիցներից Նարեկ Վանեսյանը հաղթահարել է մրցութային երեք փուլերը, հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Նարեկ Վանեսյանը չի հաղթահարել մրցույթի 3-րդ՝ կազմակերպության զարգացման նախնական ծրագրի բանավոր ներկայացման փուլը։